ՀՀ նախագահը Գլազգոյում զրույցներ է ունեցել Բայդենի, Մակրոնի, Մերկելի հետ

ՀՀ նախագահը Գլազգոյում զրույցներ է ունեցել Բայդենի, Մակրոնի, Մերկելի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) շրջանակում զրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, ինչպես նաև մի շարք այլ երկրների ղեկավարների հետ։

Գագաթնաժողովի շրջանակում նախագահը զրուցել է նաև Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդի, Կատարի էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիի, Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի, Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի, Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի, Լիբանանի վարչապետ Նեժիպ Միքաթիի, Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի, Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի, Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շալենբերգի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Նոյեմբերի 2-ին նախատեսված է նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը:

Գլազգոյի համաժողովը նպատակ ունի մշակել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաձայնեցված գործողությունների ծրագիր:

Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) երկրորդ օրը՝ նոյեմբերի 2-ին, շարունակվում են մասնակից երկրների նախագահների և կառավարությունների ղեկավարների ելույթները կլիմայի փոփոխությանը դիմագրավելուն անհրաժեշտ հրատապ քայլերի վերաբերյալ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---