ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի նոր համանախագահ է նշանակվել

ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի նոր համանախագահ է նշանակվել

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ է նշանակվել Բրիս Ռոքֆեյլը, հայտնում է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական կայքը:

Մինչ այս նշանակումը Ռոքֆեյլը 2020-ի սեպտեմբերից ղեկավարում էր Ուզբեկստանում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելությունը։ Մինչև այդ նա Ֆրանսիայի դեսպանն էր Պանամայում և գլխավոր հյուպատոսը Ռիո դե Ժանեյրոյում։

2000-ականների սկզբին և կեսերին Ռոքֆեյլը Ռուսաստանում և Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատների քաղաքական խորհրդականն էր:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---