ՄԻԵԴ-ի՝ Խոջոյանի և Պետրոսյանի գործերով վճիռը. Բաքուն խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը

ՄԻԵԴ-ի՝ Խոջոյանի և Պետրոսյանի գործերով վճիռը. Բաքուն խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է 2014-ին Ադրբեջանում գերեվարված և խոշտանգված՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի և Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի գործերով վճիռները:

Եվրադատարանը ճանաչել է, որ Բաքուն խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը, խոշտանգումներից, խտրականությունից զերծ մնալու, ազատության, անձնական անձեռնմխելիության իրավունքները, հայտնում է 1lurer.am-ը:

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Բաքվին յուրաքանչյուր գործով վճարել 40,000-ական եվրո:

77-ամյա Մամիկոն Խոջոյանը գերեվարվել էր 2014-ի հունվարին, երկու ամիս անց՝ մարտի 4-ին, նա Հայաստան էր վերադարձվել, որոշ ժամանակ անց՝ մահացել: Դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ Խոջոյանի մահվան պատճառն օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան էր:

Կարեն Պետրոսյանը 2014-ի օգոստոսի 7-ին էր մոլորվել, հատել սահմանը, հայտնվել ադրբեջանական գյուղում: Կարճ ժամանակ անց Ադրբեջանի իշխանությունը նրան ձերբակալել էր, հաջորդ օրը հայտարարել, որ նա մահացել է սրտի կաթվածից:

Բաքուն Կարեն Պետրոսյանի աճյունը հայկական կողմին էր փոխանցել 2014-ի հոկտեմբերին՝ փորձելով թաքցնել բռնության հետքերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---