Պեսկով․ Նոյեմբերի 9-ին ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների շփում չի նախատեսվում

Պեսկով․ Նոյեմբերի 9-ին ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների շփում չի նախատեսվում

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի գծով պայմանավորվածությունների տարելիցի օրը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև շփումներ նախատեսված չեն, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Այսօր ոչ մի շփում նախատեսված չէ»,-ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե նախատեսվում են արդյոք շփումներ երեք երկրների ղեկավարների միջև պայմանավորվածությունների տարելիցի կապակցությամբ։

Նա նշել է, որ Մոսկվայի շփումը Բաքվի և Երևանի հետ տեղի է ունենում տարբեր մակարդակներով և կանոնավոր կերպով:

«Ինչ վերաբերում է եռակողմ շփմանը, ապա եթե մի օր նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք ձեզ կտեղեկացնենք։ Ներկայումս ինչ-որ կոնկրետ պայմանավորվածություն չկա»,- հավելել է Պեսկովը։

Նա նաև հավելել է, որ 1 տարի առաջ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված պայմանավորվածությունները Ղարաբաղի վերաբերյալ չափազանց կարևոր են Երևանի և Բաքվի համար և այդ փաստաթղթերի նշանակությունը դժվար է գերագնահատել։

«Դուք գիտեք, որ ռուս խաղաղապահները կատարում են իրենց գործառույթները՝ ապահովելով անվտանգությունը, հրադադարի մշտադիտարկումը, փախստականների վերադարձը։ Ուստի ստորագրված փաստաթղթերի նշանակությունը դժվար է գերագնահատել»,-ասել է Պեսկովը։

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիան կանգնեցնելու նպատակով 2020թ․ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ հայտարարությունը, որի հիման վրա Արցախում տեղակայվեցին ՌԴ խաղաղապահ ուժեր։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---