ԱՀ ՄԻՊ․ Ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած արցախցուն ռուսական կողմը կհանձնի Արցախին

ԱՀ ՄԻՊ․ Ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած արցախցուն ռուսական կողմը կհանձնի Արցախին

PanARMENIAN.Net - ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Շուշիի հատվածում ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած արցախցուն ռուսական կողմը կհանձնի Արցախի իրավապահներին։

Նա նշել է, որ Բերձորի՝ Շուշիի հատվածում նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում, այս մասին հաղորդում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Ռուսական կողմի հետ քննարկումներում ստացել են պարզաբանում, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այցելելու է քաղաքացուն անհրաժեշտ իրավական աջակցություն տրամադրելու համար։ Հավելյալ տեղեկություններ կտրամադրենք առաջիկայում», - ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ նոյեմբերի 13-ին՝ վաղ առավոտյան, Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում՝ ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել էր։Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհն այժմ երկկողմանի բաց է, դեպքի արդյունքում ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան։

Նռնակի պայթյունի հետևանքով ադրբեջանցի 3 զինծառայող է վիրավորվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---