Թուրքիայի կառավարության նիստում քննարկվելու են «Ադրբեջան-Հայաստան սահմանին զարգացումները»

Թուրքիայի կառավարության նիստում քննարկվելու են «Ադրբեջան-Հայաստան սահմանին զարգացումները»

PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարության նիստում քննարկվելու են «Ադրբեջան-Հայաստան սահմանին տեղի ունեցած զարգացումները», հայտնում է Ermenihaber-ը՝ թուրքական պետական TRT լրատվականին հղումով։

Նիստն անցնելու է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ:

Ըստ սկզբնաղբյուրի, նիստում քննարկելու են Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրականում տիրող իրավիճակը: Նշվում է նաև՝ սպասվում է, որ օրակարգում լինելու է նաև «Ադրբեջան-Հայաստան սահմանին տեղի ունեցած զարգացումների» թեման:

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---