Արմավիրի մարզպետը` ՀՀ փոխվարչապետ

Արմավիրի մարզպետը` ՀՀ փոխվարչապետ

PanARMENIAN.Net - Արմավիրի մարզպետի պաշտոնից ազատված Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է փոխվարչապետ: Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը։

Փաստաթուղթը ստորագրվել է՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Համբարձում Մաթևոսյանին նշանակել փոխվարչապետ»,- ասվում է հրամանագրում։

Փոխվարչապետի պաշտոնը թափուր էր մնացել Սուրեն Պապիկյանի` պաշտպանության նախարար նշանակվելուց հետո։

Համբարձում Մաթևոսյանը 2011-2012 թթ. աշխատել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի միջազգային ուսանողական բաժնի համակարգող, 2013-2014 թթ.՝ Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի Կերամռեսուրս ՍՊԸ Եվրոպական շուկայի պատասխանատու, 2013-2015 թթ.՝ Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսի խորհրդական, 2016-2018 թթ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդական

2018 թ. հոկտեմբերի 16-ին նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետ։

 Ուշագրավ
Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ
Շրջանառության մեջ կդրվի սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծ
Նա նշել է, որ հայատյացությունն ու թշնամանքի քարոզն Ադրբեջանում վերջին պատերազմից հետո դարձել են ծայրահեղական՝ ֆաշիզմի աստիճանի
Նա ասել է նաև, որ ՀՀ-ն ցանկություն չունի շեղելու իր արտաքին քաղաքականությունը և փնտրել նոր դաշնակիցներ
---