Արցախում 1-ամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով

Արցախում 1-ամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով

PanARMENIAN.Net - Covid 19-ով պայմանավորված՝ Արցախի ամբողջ տարածքում սահմանվել է 1-ամսյա (նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 24-ը) կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան ստորագրել է կառավարության որոշումը:

Կարանտինի կատարման համակարգումը վերապահվել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանին:

Կարանտինի ընթացքում կկիրառվեն հետևյալ հիմնական միջոցառումները և սահմանափակումները՝

1. Արցախի կազմակերպություններն իրենց գործունեության ընթացքում ապահովում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանումը:

2. Երկարատև խնամքի ծառայություններ մատուցող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում տեսակցություններ թույլատրվում են բացառապես կորոնավիրուսային հիվանդության գործող դեպքերի բացակայության և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման դեպքում:

3. Բոլոր կրթական հաստատություններում ուսումնական գործընթացը կարող է իրականացվել միայն առողջապահության նախարարի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ:

4. Մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ Ստեփանակերտ քաղաքում գործող բոլոր ուսումնական հաստատություններում ուսուցումն անցկացնել հեռավար:

5. Հավաքներ կարող են կազմակերպվել, անցկացվել և հավաքներին կարող է մասնակցել առավելագույնը 100 անձ՝ համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ:

6. Փակ տարածքներում անցկացվող միջոցառումներին կարող է մասնակցել առավելագույնը 40 անձ (մանկական միջոցառումների անցկացման դեպքում՝ 20 անձ)՝ սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ:

7. Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս և տեղաշարժվելիս անձը հաստատող փաստաթղթի կամ դրա պատճենի (այդ թվում՝ էլեկտրոնային պատճենը) առկայությունը պարտադիր է: Անձը հաստատող փաստաթղթի պատճենը (այդ թվում՝ էլեկտրոնային պատճենը) պետք է լինի տեսանելի, իսկ դրանում առկա տվյալները՝ բավարար չափով պարզ և ընթեռնելի՝ անձի նույնականացումն ապահովելու համար։

8. Հեռավար ուսուցում անցնող ուսումնական հաստատությունների սովորողի ծնողին, հղի կանանց, 55 տարին լրացած և ռիսկային գոտում գտնվող այլ անձանց աշխատանքը հնարավոր բոլոր դեպքերում կազմակերպել հեռավար: Ռիսկային գոտում գտնվելու փաստը հաստատվում է բժշկի կողմից տրված տեղեկանքի հիման վրա:

Հանրային իշխանության մարմիններում և մասնավոր հատվածի մի շարք տեսակի գործունեություն իրականացնող կազմակերպություններում աշխատող անձինք աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 96 ժամ վաղեմության սերտիֆիկատ, բացառությամբ ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողների, հղիների, մինչև 18 տարեկան աշխատողների, ինչպես նաև նախկինում հիվանդացած աշխատողների՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում: ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին:

Նոյեմբերի 24-ին կատարվել է 322 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 85 նոր դեպք է գրանցվել: Արձանագրվել է մահվան 3 դեպք։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---