Մատվիենկո․ ՀՀ և Ադրբեջանի սահմանները պետք է որոշվեն ՌԴ ՊՆ խորհրդային քարտեզների հիմքով

Մատվիենկո․ ՀՀ և Ադրբեջանի սահմանները պետք է որոշվեն ՌԴ ՊՆ խորհրդային քարտեզների հիմքով

PanARMENIAN.Net - ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման շուրջ երկխոսությունը պետք է ընթանա ՌԴ պաշտպանության նախարարությունում առկա ԽՍՀՄ շրջանի քարտեզների հիման վրա։ Այդ մասին նա ասել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած երկկողմ հանդիպման ժամանակ:

Ըստ Մատվիենկոյի, այսօր Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր խնդիրն է այնպես իրականացնել սահմանների դելիմիտացիան՝ սահմանազատումը, որպեսզի կողմերից որևէ մեկի մոտ ռազմական գործողությունները վերսկսելու ցանկություն չառաջանա, տեղեկացնում է Senatinform.ru-ն:

«Ռուսաստանն իր աջակցությունն է առաջարկել՝ հաշվի առնելով, որ խորհրդային շրջանի քարտեզները միայն մեր պաշտպանության նախարարությունում են պահպանվում: Դրանք ճշտված են, ճշգրիտ և սահմանում են Հայաստանի և Ադրբեջանի հստակ սահմանները: Կարելի է վստահորեն բանակցություններ վարել այդ քարտեզների հիման վրա, և Հայաստանը, և Ադրբեջանը հավանություն են տալիս այդ մոտեցմանը:

Ընկալում և համաձայնություն կա, սակայն գործընթացը դանդաղ է առաջ շարժվում: Այդ պատճառով լարվածությունը շարունակում է պահպանվել», – ասել է Մատվիենկոն։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Անդրկովկասը լինի խաղաղ, կայուն և մարդիկ խաղաղ ապրեն, և անհրաժեշտ ամեն ինչ կանի դրա համար:

Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները։ Բանակացությունները կկայանան ՌԴ նախագահի նախաձեռնությամբ և նվիրված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակին։

Նախատեսված են նաև Պուտինի առանձնազրույցները Փաշինյանի և Ալիևի հետ։

Փաշինյանը, անդրադառնալով այն տեղեկություններին, թե Սոչիում նոր փաստաթուղթ է ստորագրվելու, հայտարարել էր, որ հնարավոր ստորագրվելիք փաստաթուղթը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանազատման աշխատանքներ սկսող հանձնաժողովի ձևավորման մասին է լինելու։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---