Արցախում հրազենային վիրավորումից ժամկետային է մահացել

Արցախում հրազենային վիրավորումից ժամկետային է մահացել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 2002 թ. ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

ԱՀ ՊՆ-ն կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի հարազատներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---