Մահացել է ԱՄՆ նախկին սենատոր, հայ ժողովրդի բարեկամ Բոբ Դոուլը

Մահացել է ԱՄՆ նախկին սենատոր, հայ ժողովրդի բարեկամ Բոբ Դոուլը

PanARMENIAN.Net - 99 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր, Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի առաջատար, 1996 թվականի ԱՄՆ նախագահի թեկնածու Բոբ Դոուլը (Ռոբերտ Ջոզեֆ Դոուլ)։

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) պարգև է հանձնել նրան Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարում երկարամյա աշխատանքի համար: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի համար 2019-ին նրան պարգևատրել է Պատվո շքանշանով:

«Ցավով հայտնում ենք, որ սենատոր Ռոբերտ Ջոզեֆ Դոուլը մահացել է այսօր վաղ առավոտյան քնած ժամանակ»,- ասվում է նրա կնոջ՝ Էլիզաբեթ Դոուլի հիմնադրած բարեգործական հիմնադրամի Twitter-ի միկրոբլոգում։ Մահվան պատճառը հրապարակման մեջ չի նշվում, գրում է ՏԱՍՍ-ը։

Դոուլը 27 տարի, 1969-1996 թվականներին, ԱՄՆ Սենատում ներկայացրել է Կանզաս նահանգը, իսկ մինչ այդ 8 տարի եղել է Ներկայացուցիչների պալատի անդամ։ 1996 թվականի նախագահական ընտրություններում նա հանրապետականների թեկնածուն էր, սակայն պարտվեց դեմոկրատ Բիլ Քլինթոնին, որը վերընտրվեց երկրորդ ժամկետով։

Ավելի վաղ, Reuters-ի հրապարակման համաձայն, Դոուլը փետրվարին հայտարարել էր, որ իր մոտ թոքերի քաղցկեղ է ախտորոշվել։

Photo. AP
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---