Վրաստանը հաստատել է՝ չի մասնակցելու «3+3» ձևաչափին

Վրաստանը հաստատել է՝ չի մասնակցելու «3+3» ձևաչափին

PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել է՝ Թբիլիսին չի մասնակցի տարածաշրջանային խորհրդակցական «3+3» ձևաչափին։ Այդ մասին հայտարարել է ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան։

«Վրաստանը չի դիտարկում մասնակցությունն այդ ձևաչափին, ուստի, Վրաստանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք հանդիպմանը․․․ Կա Վրաստանի միանշանակ դիրքորոշումը՝ մեզ համար այդ ձևաչափն անընդունելի է, և մենք ասել ենք այդ մասին։ Ոչ այժմ, ոչ հետագայում մասնակցությունը նման ձևաչափին չի դիտարկվում»,-ասել է նա, գրում է Sputnik Georgia-ն։

Դեկտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ դեկտեմբերի 10-ին «3+2» ֆորմատի նախանիստ է լինելու, որին ՀՀ-ն կմասնակցի։ Փաշինյանը վերահաստատել է նախորդիվ հայտնած դիրքորոշումը՝ Հայաստանը «3+3» ձևաչափով կարող է հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակում չեն քննարկվելու հարցեր, որոնց քննարկմանը Հայաստանը

«3+3» ձևաչափով հարթակի առաջին նիստը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Մոսկվայում՝ ՀՀ, Ադրբեջանի, Թուրքիայի, ՌԴ և Իրանի ԱԳ փոխնախարարների մակարդակով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---