Գրիգորյանն ԱՄՆ-ում ներկայացրել է ՀՀ մոտեցումները տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ

Գրիգորյանն ԱՄՆ-ում ներկայացրել է ՀՀ մոտեցումները տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱՄՆ-ում փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ Atlantic Council-ի կազմակերպած հանդիպմանը, ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը, տեղեկացնում է Անվտանգության խորհուրդը։

Քննարկվել է նաև խնդիրների լայն շրջանակ, ներառյալ ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացները, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և կլիմայի փոփոխության դեմ պայքարը։

Դեկտեմբերի 15-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Հանդիպմանը քննարկվել է ՀՀ շուրջ և տարածաշրջանում անվտանգային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---