ՀՀ-ում կորոնավիրուսի 156 նոր դեպք կա և 10 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 156 նոր դեպք կա և 10 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 343,506-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 156-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 10 դեպք է գրանցվել, 8-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7893 դեպք կա, այլ պատճառով՝ 1491։

Ապաքինվել է ևս 511 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 328, 050 է։ Փաստացի բուժվողների թիվը 6072 է։

Ընդհանուր առմամբ 2,485,938 թեստ է արվել, մեկ օրում` 6549։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---