Կարեն Վարդանյանի տրամադրած 100 մլն դրամ աջակցությամբ նոր բուժսարքավորումներով է համալրվել «Մուրացան» հիվանդանոցը

Կարեն Վարդանյանի տրամադրած 100 մլն դրամ աջակցությամբ նոր բուժսարքավորումներով 
 է համալրվել «Մուրացան» հիվանդանոցը

PanARMENIAN.Net - «Մուրացան» համալսարանական հիվանդանոցը համալրվել է նորագույն բժշկական սարքավորումներով՝ շարժական ռենտգեն, նորածինների բուժական հիպոթերմիայի և թոքերի արհեստական շնչառության սարքեր, նորածնային կյուվեզ, ջերմային տաքացուցիչ, էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի մոնիտորինգի համակարգ:

Բարերար Կարեն Վարդանյանը հիվանդանոցին է նվիրել ճապոնական և եվրոպական արտադրության գերժամանակակից կյանք փրկող 11 նոր բժշկական սարքավորում, որոնք հնարավորություն կտան մանկական վերակենդանացման բաժանմունքում նորածինների խնամքն ու բուժսպասարկումը իրականացնել որակական ամենաբարձր մակարդակով:

Ծրագրի ընդհանուր բյուջեն 100 մլն դրամ է:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---