Մարության․ Երևանցիների համար ուրախ լուր կա՝ 280 վերելակի մրցույթ է հայտարարվել21 դեկտեմբերի 2021 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու հերթական նիստի մեկնարկին, որը չի կայացել «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների բոյկոտի պատճառով, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել է, որ երևանցիների համար ուրախ լուր ունի՝ հայտարարվել է 280 վերելակի մրցույթ։ «Ստացվում է, որ 2021 թվականին արդեն տեղադրել ենք 54 վերելակ, որը հատուկ նախատեսված էր պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած զինվորների համար, 46 վերելակի մրցույթն արդեն ընթացքում է, ընդհանուր առմամբ՝ 520-ն արդեն տեղադրված էր, 100-ն ավելի վաղ ասել էի, որ դրել ենք մրցույթը։ Փաստացի, 2022-ին մենք կունենանք լրիվ նոր 1000 վերելակ», - ասել է քաղաքապետը, գրում է Aysor.am-ը։ Մարությանն ասել է՝ քանի որ քվորում չկա, նիստը կես ժամով ընդմիջվում է։ «Եթե քվորում եղավ, նիստը կսկսենք, եթե չէ՝ նիստը կհայտարարենք չկայացած», - ասել է նա։ Ավելի վաղ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել էր, որ հաշվի առնելով Երևանի ավագանու և քաղաքապետի միջև առկա քաղճգնաժամը՝ խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ին կայանալիք ավագանու հերթական նիստին, իսկ քննարկվելիք նախագծերը կքննարկվեն և կընդունվեն դեկտեմբերի 22-ին, նոր քաղաքապետի ընտրությունից հետո՝ մինչև տարեվերջ հրավիրվելիք ավագանու արտահերթ նիստում։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ. Վրաստան այցելելու համար ապահովագրության պահանջը դեռ պարտադիր չէ Նշվում է, որ հունիսի 1-ի ժամկետը հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ Վարչապետի աշխատակազմ․ 25 հա հող կվերադարձվի Կիրանցին, ճանապարհի տեղափոխման խնդիր կա, գույքային հարցերը կլուծվեն Սահամանապահները կկանգնեն սահմանազատված հատվածում 8-9 օրվա ընթացքում, իսկ Կիրանցի զգայուն հատվածում՝ ավելի ուշ ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել Կոորդինատները հստակեցվել են ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը |