Պուտինն ու Մակրոնը վերահաստատել են ԼՂ հարցում սինխրոն գործելու մտադրությունը

Պուտինն ու Մակրոնը վերահաստատել են ԼՂ հարցում սինխրոն գործելու մտադրությունը

PanARMENIAN.Net - ՌԴ և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցում կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։ Նրանք գոհունակություն են հայտնել իրավիճակի կայունացմամբ և խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված ձեռնարկվող քայլերի առնչությամբ, տեղեկացնում է Kremlin.ru-ն։

Կողմերը գոհունակություն են հատնել նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի առնչությամբ։

Նշվել է, որ բոլոր այդ հարցերում Ռուսաստանն ու Ֆրանսիան գործում են և հետագայում էլ մտադիր են սինխրոն գործել։

Photo. AP
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---