«Ապագա» հիմնադրամն ամփոփել է 2021-ն ու ներկայացրել 2022-ի ծրագրերը25 դեկտեմբերի 2021 - 15:42 AMT PanARMENIAN.Net - «Ապագա» բարեգործական հիմնադրամը պաշտոնապես ամփոփել է վերջին մեկ տարվա ընթացքում իրագործված ծրագրերը և ներկայացրել 2022 թվականի գործունեության հիմնական ուղղությունները: Միջոցառմանը հետևել է Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» («Մարդուկ-Ջարդուկը») երկու գործողությամբ բալետային ներկայացման երկար սպասված պրեմիերան։ «Ապագա» հիմնադրամն առանձնանում է նրանով, որ շահառուներին տալիս է նոր հմտություններ, անհրաժեշտ գործիքներ, ներգրավում է շահառուներին արդյունք ստեղծելու շղթայում և օգնում իրացնել ստեղծված արդյունքը: Այս համապարփակ և երկարաժամկետ լուծումների միջոցով այն օգնում է դուրս գալ «աղքատության մտածելակերպից»:
2021 թվականի ընթացքում Հիմնադրամն աշխատել է Երևանում և մարզերում բնակվող 100 շահառու ընտանիքի հետ։ Դառնալով «Ապագա» հիմնադրամի շահառու, ծրագրի մասնակիցները մասնագիտանում են որևէ ոլորտում, ձեռք են բերում համապատասխան գիտելիքներ ու հմտություններ, ստանում մասնագիտական որակավորում և մեր օգնությամբ անցնում են աշխատանքի կամ հիմնում իրենց փոքր բիզնեսը։ Հարկ է նշել, որ գյուղատնտեսական ոլորտի ծրագրերի շահառուներին հիմնադրամը օգնում է ոչ միայն հիմնել փոքր տնտեսությունն, այլ օգնում է ամբողջությամբ վաճառել ստեղծված արտադրանքը:
Հիմնադրամի համանախագահներ Իրինա Բենգլյանը և Ռուզաննա Աղինյանը, հիմնադրամի կողմից իրականացվող բոլոր ծրագրերը նպատակ ունեն էապես փոխել շահառուների կյանքի որակը։ Իրականացված ծրագրերի շրջանակում մենք կարողանում ենք հնարավորությունների նոր ճանապարհ բացել, որտեղ ոչ միայն լուծվում է զբաղվածության հարցը, այլ առհասարակ վերաիմաստավորվում է մարդու կյանքը, քանի որ վերականգնվում վստահությունը սեփական ուժերի նկատմամբ և մարդն իրեն հասարակության լիարժեք անդամ է զգում։
«Մեր հիմնական նպատակն այն է, որ օգնությունն էլ արժանապատիվ լինի և իսկապես մարդու կյանքում փոփոխություն բերի, որը կնպաստի բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի կերտմանը՝ դնելով անխախտ հիմնաքարերը: Սա է աղքատության հաղթահարման ճիշտ ճանապարհը, որն անշուշտ դժվար է, բայց արդյունավետ, իսկ ստացված արդյունքները ոգևորող և պարտավորեցնող»,- իր ելույթում նշել է «Ապագա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տաթև Այրումյանը։ 2022-ին «Ապագա» հիմնադրամը շարունակելու է իրականացնել դրական ու համոզիչ արդյունքներ ապահոված իր բոլոր ծրագրերը՝ ընդարձակելով աշխարհագրությունը, գործունեության ոլորտները և ներառված ընտանքիների քանակը:
Հիմնադրամի գաղափարներին ու մոտեցումներին վստահում են բազմաթիվ գործընկերներ, որոնց շրջանակներում են տարբեր տեղական և միջազգային կառույցներ ու կազմակերպություններ, փորձագետներ և իրենց ոլորտի առաջատար մասնագետներ։ Գործընկերների հետ ուղղորդված և համատեղ ջանքերի արդյունքում է նաև հնարավոր դարձել կյանքի կոչել բազմաթիվ համարձակ նախաձեռնություններ։ «Ապագա» հիմնադրամը ստեղծվել է 2018 թվականին գործարարներ Էդուարդ Մարությանի և Արայիկ Կարապետյանի նախաձեռնությամբ, ովքեր այս քայլով ձեռնամուխ եղան աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին, այդ թվում զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների ընտանիքներին ու զինհաշմանդամներին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |