Սահակյան․ ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ մոտ 1․5 մլն պատվաստումից 6-ի դեպքում է անաֆիլաքսիա առաջացել25 դեկտեմբերի 2021 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսի դեմ իրականացված մոտ 1․5 մլն պատվաստման պարագայում անաֆիլաքսիա, այսինքն՝ օրգանիզմի գերզգայուն ռեակցիա, առաջացել է ընդամենը 6 դեպքում։ Այդ մասին ասել է Առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: «Մենք մոտ 1․5 մլն պատվաստման պարագայում ունեցել ենք 6 անաֆիլաքսիա, ոչ մեկ նույնիսկ հիվանդանոցում չի հայտնվել: Եթե տվյալ պահին անմիջապես անհրաժեշտ դեղամիջոցը ներարկվում է, օգնություն է ցուցաբերվում, մոտ 1 ժամվա ընթացքում վիճակը կարգավորվում է և անձը կարող տուն գնալ», - ասել է նա, գրում է Aysor.am-ը։ Անաֆիլաքսիայի վտանգ կարող է լինել պատվաստումից 15 րոպեից հետո մինչև 40 րոպեի ընթացքում. այն հիմնականում պատվաստանյութի բաղադրիչներից մեկի նկատմամբ օրգանիզմի գերզգայուն ռեակցիան է: Այդ դեպքում, օրինակ, իջնում է զարկերակային ճնշումը, կարող է առաջանալ շնչահեղձություն և այլն: ՀՎԿԱԿ-ի իմունկանխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարականաբանության բաժնի ներկայացուցիչ Պիրիջիտա Սիմոնյանը նշել է, թե անաֆիլաքսիան շատ սուր ու արագ զարգացող պրոցես է: «Առաջին 40 րոպեում է կյանքի համար վտանգ ներկայացնում, եթե առաջին օգնություն չցուցաբերվի, ամեն ինչ կարող է պատահել: Դրա համար են պացիենտին հորդորում պատվաստումից հետո որոշ ժամանակ մնալ բուժհաստատությունում, որ հարկ եղած դեպքում բուժօգնություն ստանան: Որքան պրոցեսը երկարում է, այնքան անաֆիլաքսիայի ուժգնությունը մեղմանում է: Նույնիսկ, եթե պացիենտը տանն է, իրեն վատ է զգում, Շտապօնությունը կարող է օգնություն ցույց տալ, կամ ինքը կարող է դիմել բուժհաստատություն», - մանրամասնել է մասնագետը: ՀՀ բոլոր բուժհաստատություններն ապահովված են պացիենտին անաֆիլաքսիայից հանելու համար նախատեսված դեղորայքով: Հայաստանում դեկտեմբերի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 344,379-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 118-ով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7942 դեպք կա, այլ պատճառով՝ 1498։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |