Ղարիբաշվիլի․ Փաշինյանն ու Ալիևը խաղաղություն են ուզում

Ղարիբաշվիլի․ Փաշինյանն ու Ալիևը խաղաղություն են ուզում

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, խոսելով տարածաշրջանային խնդիրներից, հայտարարել է, որ և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված են, որ տարածաշրջանում խաղաղություն լինի։

«Նրանք շահագրգռված են, որ իրենց հարաբերությունները նոր փուլ թևակոխեն՝ խոսելու համար խոշոր ենթակառուցվածքային նախագծերի, էներգետիկայի, առևտրի մասին։ Եվ եթե արդյունքում երեք երկրները կարողանան հաջողության այդպիսի բազմաթիվ օրինակներ ստեղծել, դա օգուտ կբերի բոլոր երեքին և տարածաշրջանին»,-ասել է Ղարիբաշվիլին, գրում է Sputnik Georgia-ն։

Նա հավելել է, որ լավ հարաբերություններ ունի ինչպես Փաշինյանի, այնպես էլ Ալիևի հետ։

«Մենք շատ բաց, եղբայրական և բարեկամական հարաբերություններ ունենք և բաց շփում։ Կարծում եմ՝ դա հնարավորություն կտա այս իրավիճակն օգտագործել տարածաշրջանում նոր իրողություն ստեղծելու համար»,- ասել է Ղարիբաշվիլին։

Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների մասին՝ Ղարիբաշվիլին ասել է, որ Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերն է և ուժեղ խաղացող տարածաշրջանում, և այդ հարաբերությունները պետք է պահպանել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---