Շոյգու․ Ռուս խաղաղապահներն ԼՂ-ում նպաստեցին իրավիճակի հանդարտեցմանը

Շոյգու․ Ռուս խաղաղապահներն ԼՂ-ում նպաստեցին իրավիճակի հանդարտեցմանը

PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ռազմական գերատեսչությունում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կատարել են բարդ առաջադրանքներ՝ բաժանել են հակամարտող կողմերին և նպաստել են իրավիճակի հանդարտեցմանը։

«Տեղակայելով մեր խաղաղապահներին՝ կարողացանք հանդարտեցնել իրավիճակը, և այժմ արդեն պլանային աշխատանք է կատարվում։ Հիմա արդեն կարելի է այն պլանային համարել։ Աստիճանաբար կյանքը վերադառնում է այդ տարածաշրջան»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ նրա, այդ հարցում հսկայական է բոլոր նրանց դերը, ով բուժօգնություն է ցուցաբերել, հումանիտար աջակցություն։

«Եվ իհարկե բոլոր այն խաղաղապահների, ովքեր շուրջօրյա կանգնած են դիրքերում»,- ասել է նախարարը։

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր «հրամանատարներին, շարքայիններին, ենթասպաներին, որոնք այս ամբողջ ընթացքում ծառայում են Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում, արտերկրի մյուս ռազմակայաններում»։

«Բայց հատկապես՝ այդ երկու կետում։ Այն, ինչ կար մեկ տարի առաջ Ղարաբաղում, շատ ծանր, սուր իրավիճակ էր, որը հաղթահարվեց մեր Գերագույն գլխավոր հրամանատարի ջանքերով, որը վարում էր այդ բանակցությունները, կարելի է ասել, շուրջօրյա ռեժիմով»,-ասել է Շոյգուն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---