ՀՀ-ում կորոնավիրուսի 88 նոր դեպք կա և 6 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 88 նոր դեպք կա և 6 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 344,737-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 88-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 6 դեպք է գրանցվել, 5-ը՝ կորոնավիրուսից, և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7961 դեպք կա, այլ պատճառով՝ 1501։

Ապաքինվել է ևս 125 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 331,152 է։ Փաստացի բուժվողների թիվը 4123 է։

Ընդհանուր առմամբ 2,553,654 թեստ է արվել, մեկ օրում` 6788։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---