Հունգարիան կորոնավիրուսի դեմ 100,000 դեղաչափ պատվաստանյութ է նվիրել Հայաստանին

Հունգարիան կորոնավիրուսի դեմ 100,000 դեղաչափ պատվաստանյութ է նվիրել Հայաստանին

PanARMENIAN.Net - Հունգարիայի կառավարությունը կորոնավիրուսի դեմ 100,000 դեղաչափ պատվաստանյութ է նվիրել Հայաստանին։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիիյարտոն, տեղեկացնում է Hungarytoday-ը։

Ըստ նրա, կառավարությանը պատկանող բեռնատար օդանավը դեկտեմբերի 29-ի առավոտյան մեկնել է Բուդապեշտի օդանավակայանից։

Նախարարն ասել է, որ այս նվիրատվությունը կօգնի Հայաստանին պայքարել պանդեմիայի դեմ մի «տարածաշրջանում, որտեղ կյանքը հեշտ չէ»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---