Iran Airtour-ը Թեհրան-Երևան չվերթեր է մեկնարկել

Iran Airtour-ը Թեհրան-Երևան չվերթեր է մեկնարկել

PanARMENIAN.Net - Iran Airtour ավիաընկերությունը հունվարի 1-ից մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը, տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ:

Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք, կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---