ՀՀ-ում կորոնավիրուսի 195 նոր դեպք կա և 3 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 195 նոր դեպք կա և 3 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում հունվարի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 345,713-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 195-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 3 դեպք է գրանցվել, 2-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7999 դեպք կա, այլ պատճառով՝ 1512։

Ապաքինվել է ևս 165 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 332,753 է։ Փաստացի բուժվողների թիվը 3449 է։

Ընդհանուր առմամբ 2,599,841 թեստ է արվել, մեկ օրում` 4985։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---