Հունվարի 10-ից 3-12-րդ դասարանցիների դասերը վերսկսվում են

Հունվարի 10-ից 3-12-րդ դասարանցիների դասերը վերսկսվում են

PanARMENIAN.Net - Հունվարի 10-ից դպրոցներում 3-12-րդ դասարանցիների համար դասերը վերսկսվում են առկա ձևաչափով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Քանի որ շփոթեցնող վերնագրերով լուրերը չեն դադարում, հիշեցնեմ՝ երկուշաբթի օրվանից դպրոցներում դասերը վերսկսվում են՝ 3-12-րդ դասարանցիների համար, առկա ձևաչափով։

1-2-րդ դասարանցիները ևս երկու շաբաթ ձմեռային արձակուրդ ունեն։ Ի դեպ, կուզեի լսել մանկավարժների և ծնողների կարծիքը՝ 1-2-րդ դասարանցիներին ձմռանը մեկ ամիս տևողությամբ արձակուրդ տալու մասին։ Արդյո՞ք այդ տևողությունն արդարացված է»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---