ՊԲ․ Ադրբեջանցիներն անկանոն կրակ են բացել Կարմիր Շուկայի ուղղությամբ

ՊԲ․ Ադրբեջանցիներն անկանոն կրակ են բացել Կարմիր Շուկայի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, ըստ որոնց, իբր, ՊԲ ստորաբաժանումներն ավտոմեքենայից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ որակելով դրանք որպես հերթական ապատեղեկատվություն, որը չի համապատասխանում իրականությանը:

Նշվում է, որ իրականում Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի հարակից դիրքերից ադրբեջանցի զինծառայողներն անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել է մանկապարտեզի հարակից տարածքում կայանված քաղաքացիական անձին պատկանող մեքենան:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը և ձեռնարկվել են միջոցներ՝ ադրբեջանական կողմին հրադադարի պահպանման ռեժիմին վերադարձնելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---