1 մլն դրամը չգերազանցող ապրանքների արտահանումը կազատվի մաքսատուրքից![]() 13 հունվարի 2022 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ 1 մլն դրամը չգերազանցող ապրանքների արտահանումը կազատվի մաքսատուրքից: «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների մասին նախագիծը ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Փոփոխությամբ առաջարկվում է մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով 1 մլն դրամը չգերազանցող ապրանքների արտահանումն ազատել մաքսատուրքից։ Քերոբյանը նշել է, որ դա պետության վրա տարեկան ընդամենը 100 մլն դրամ կնստի, սակայն, փոփոխության տնտեսական օգուտը մեծ կլինի և խթան կհանդիսանա ՓՄՁ-ներիի համար՝ նշելով, որ վերջերս հանդիպում է ունեցել բիզնես ոլորտի որոշ ներկայացուցիչների հետ և մաքսատուրքի հետ կապված բողոքներ է լսել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պետք է ամեն ինչ անել արտահանմանը միտված տնտեսության համար, որպեսզի արտահանողի համար խոչընդոտները քիչ լինեն: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |