ՌԴ-ն լրջորեն մտահոգված է իրավիճակի սրմամբ հայ-ադրբեջանական սահմանին

ՌԴ-ն լրջորեն մտահոգված է իրավիճակի սրմամբ հայ-ադրբեջանական սահմանին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը լրջորեն մտահոգված է իրավիճակի սրմամբ հայ-ադրբեջանական սահմանին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք լրջորեն մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ: Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ ուժային մեթոդների կիրառումից և բոլոր վիճահարույց հարցերը լուծել բացառապես քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով»,- ասել է նա:

Զախարովան ասել է, որ երկարաժամկետ առումով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հիմնական դեղատոմսը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շուտափույթ գործարկումն է, ինչը ֆիքսվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2021-ի նոյեմբերին Սոչիում արված համատեղ հայտարարությունում:

«Կարևոր է, որ երկկողմ հանձնաժողով ստեղծվի։ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել համակողմանի խորհրդատվական օգնություն»,-ասել է նա։

Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները վերսկսել են կրակը։ օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ և 2 վիրավոր։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---