Նեյչո Վելիչկով. Ինտերնետ ծառայությունները հասանելի կլինեն Հայաստանի յուրաքանչյուր անկյունում30 մարտի 2009 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Այսօր «ԱրմենՏել» ՓԲԸ-ի`ապրանքանիշը` Beeline գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը եւ Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը հուշագիր են ստորագրել ռազմավարական համագործակցության մասին, որով նախատեսվում է կողմերի համագործակցություն տեխնոլոգիական, ծառայությունների եւ սոցիալական ոլորտներում:«Մեր այսօրվա հանդիպումը չի նահանջում այն դիրքերից, որ մեր ընկերությունը զբաղեցնում է եւ դեռ երկար տարիների կզբաղեցնի, քանի որ մեր ներդրումներն ուղղված են նոր աշխատատեղերի ստեղծմանը, շրջանների ու երկրի զարգացմանը»,-ասել է Վելիչկովը երկուշաբթի տեղի ունեցած մամլո ասուլիսում: Նրա խոսքերով, նոր ծրագիրը հստակ ուղղվածություն ունի ինչպես ժամանակի, այնպես էլ իրագործման ժամկետների առումով: Ըստ Վելիչկովի, գյուղացիությունը ցանկացած հանրության հենքն է, եւ ընկերության համար մեծ պատիվ է հուշագիր ստորագրել համագործակցության մասին ֆերմերների միության հետ: «Սա նման նախաձեռնությունների սկիզբն է միայն, մենք կզարգանանք երկրի ողջ տարածքում, որտեղ կան ֆերմերների միության անդամներ»,-ասել է նա: Նա նաեւ հավելել է, որ նախատեսվում է մինչեւ ամռան ավարտը տրամադրել ոչ միայն ինտերնետ ծառայություններ, այլ նաեւ շարժական եւ ֆիքսված կապ: «Մենք ջանում ենք առավելապես թափանցել այնտեղ, որտեղ մեզ հաճախորդ է սպասում»,-ասել է նա: Իր հերթին Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը նշել է, որ համաշխարհային ճգնաժամը հասել է նաեւ գյուղական բնակչին: «Սա լավ քայլ է ճգնաժամի հաղթահարման համար` առաջարկել գյուղական բնակչին այնպիսի կապ, որը կթեթեւացնի նրա առօրյա կյանքն ու կմիացնի ինտերնետին»,-ասել է նա: Ինչպես հաղորդել է Բերբերյանը, վերջին 10 տարիներին ինտերնետ կապը գյուղեր հասցնելու երկու փորձ է եղել նույնիսկ պետական մակարդակով, սակայն դրանք անհաջող են եղել: «Այժմ իրական հնարավորություն կա մինչ աշնան ավարտը, օգտվելով մատչելի կապից, շփվել գյուղական շրջանների բնակիչների հետ Շիրակից մինչեւ Գորիս ու Սիսիան»,-ասել է նա: Այսօրվա դրությամբ, ըստ նախագահի, գյուղական բնակիչը հնարավորություն կունենա օգտագործել միջազգային կապը իր համար մատչելի գներով: Բերբերյանը տեղեկացրել է նաեւ, որ գյուղերում կստեղծվեն ինտերնետ ակումբներ, որտեղ կկազմակերպվեն ինտերնետ կապից օգտվելու ուսուցման դասընթացներ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |