Բուայե․ Դիմել ենք Մակրոնին, որ անհապաղ ներողություն պահանջի Ադրբեջանից

Բուայե․ Դիմել ենք Մակրոնին, որ անհապաղ ներողություն պահանջի Ադրբեջանից

PanARMENIAN.Net - Ֆրանսիացի խորհրդարանականները նամակով դիմել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ քաղաքական գործիչ Վալերի Պեկրեսի հասցեին Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի կողմից հնչեցված սպառնալիքների կապակցությամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն։

«Մենք խնդրում ենք Մակրոնին անհապաղ ներողություն պահանջել Ադրբեջանից և դիտարկել մեր դեսպանին հետ կանչելու հնարավորությունը»,- գրել է նա։

Ավելի վաղ Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ, Ֆրանսիայի Հանրապետական կուսակցությունից նախագահության թեկնածու Վալերի Պեկրեսը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արձագանքին Արցախ կատարած իր այցին, անգործության մեջ էր մեղադրել Ֆրանսիայի իշխանություններին։

Ալիևը նաև ասել էր, թե Պեկրեսի այցն Արցախ «սադրիչ էր և ուղղված էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ, իսկ նպատակն՝ ընտրություններում հայերի ձայները ստանալն է»։ Ալիևը, «դատապարտելով» Ֆրանսիայի նախագահության թեկնածու Պեկրեսի այցն Արցախ, հայտարարել էր․ «Եթե իմանայինք, որ տիկին Պեկրեսն այնտեղ է, մենք նրան թույլ չէինք տա հետ գնալ»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---