ՀԱԷԿ-ի տնօրեն․ Գուցե փոքր հզորության կայան կառուցվի Սյունիքում՝ «Գեոպրոմայնինգի» համար![]() 21 հունվարի 2022 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը դիտարկում է «Ռոսատոմի» կողմից երկրում փոքր հզորության ատոմակայան կառուցելու հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է ՀԱԷԿ-ի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ Սյունիքի մարզում նման կայան կառուցելու հավանականություն կա՝ «Գեոպրոմայնինգ Հայաստան» ընկերության համար: «Փոքր կայանների հարցը դիտարկվում է․․․Կա հավանականություն նման կայան կառուցելու «Գեոպրոմայնինգ Հայաստան» ընկերության համար, Սյունիքի մարզում»,-ասել է Մարտիրոսյանը, գրում է ՏԱՍՍ-ը։ Ռուսաստանցի գործարար Ռոման Տրոցենկոյի «Գեոպրոմայնինգ» ընկերությունը 2021 թվականի սեպտեմբերին Հայաստանի կառավարությանն է փոխանցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսը: Կոմբինատը գտնվում է Քաջարանում։ Ըստ Մարտիրոսյանի, նոր կայանն առնվազն պետք է գործողի հզորության լինի՝ 500-600 ՄՎտ։ Սակայն, ըստ նրա, չի բացառվում, որ ավելի հզոր կայան կառուցելու հարց կառաջանա՝ երկու բլոկ 1200 ՄՎտ հզորությամբ։ «Դա կախված է էներգասպառման մակարդակից, որը կձևավորվի այդ ժամանակ, և հարևան երկրներին էներգամատակարարման ընդլայնման հնարավորություններից»,-ասել է նա։ Մարտիրոսյանը նաև ասել է, որ նոր ատոմակայանի համար մասնագետները կպատրաստվեն Ռուսաստանում։ «Ռուսաստանում, հենց Ռուսաստանում»,- ասել է Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե որտեղ և երբ են պատրաստվելու ատոմակայանի ապագա կադրերը: Նա նշել է, որ Հայաստանի գործող ատոմային էլեկտրակայանի գործունեության ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականը, որից հետո կերկարաձգվի ևս 10 տարով, իսկ նոր ատոմակայանի շինարարությունը կտևի 10-12 տարի. «Եվ այն ժամանակ նոր ԱԷԿ-ի համար կադրերի հարց կառաջանա»։ «Կադրերը կպատրաստվեն ռուսական բուհերում․․․մեր գործող ատոմակայանի մասնագետներն անցել և անցնում են ուսուցումն ու որակավորումը Ռուսաստանի բուհերում»,-ասել է Մարտիրոսյանը։ ՌԴ «Ռոսատոմ» կորպորացիան ու Հայաստանը հուշագիր են ստորագրել նոր ատոմային էներգաբլոկերի կառուցման ոլորտում համագործակցության մասին։ Փաստաթուղթը ստորագրվել է հունվարի 20-ին՝ Դուբայում անցնող Էքսպո-2020 համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում: ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիան և Հայկական ԱԷԿ-ի ղեկավարությունը գործակցության պատրաստակամություն են հայտնել՝ ՀԱԷԿ-ի հարթակում ռուսական նախագծով նոր ատոմային էներգաբլոկերի կառուցման հնարավորությունը ուսումնասիրելու վերաբերյալ։ ![]() ![]() Այս համատեքստում Բակալչուկը կարևորել է «ՀայՓոստի» հետ համագործակցությունը «Տաշիրը» 79-րդ տեղում է 186 մլրդ ռուբլի գումարով «Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա Նա ասել է, որ 2020-ին տնտեսությունն ունեցել է ընդամենը 7.6 տոկոս անկում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |