ՀՀ-ն 58-րդն է Կոռուպցիայի ընկալման վարկանիշում՝ Հունաստանի, Նամիբիայի և Հորդանանի հետ

ՀՀ-ն 58-րդն է Կոռուպցիայի ընկալման վարկանիշում՝ Հունաստանի, Նամիբիայի և Հորդանանի հետ

PanARMENIAN.Net - Transparency International միջազգային կազմակերպությունը, վերլուծելով աշխարհի 180 երկրի տվյալները, հրապարակել է իր ամենամյա Կոռուպցիայի ընկալման վարկանիշը, որտեղ Հայաստանը 58-րդն է 49 միավորով։

Հայաստանն այդ հորիզոնականը կիսում է Հունաստանի, Նամիբիայի և Հորդանանի հետ, գրում է Deutsche Welle-ն։

Հայաստանը նաև հայտնվել է 2012-ից ի վեր լավագույն առաջխաղացումն ունեցած երկրների թվում՝ բարելավելով իր ցուցանիշը 15 կետով։

Վրաստանը 45-րդն է (55 միավոր) Ֆիջիի, Բոթսվանայի և Դոմինիկանայի հետ։

Ադրբեջանը 128-րդ տեղում է յոթ այլ երկրի հետ 30 միավորով։ Նշվում է, որ Ադրբեջանը մասնակից է եղել կոռուպցիոն մի քանի սկանդալի Եվրոպայի երկրներում, որոնք կապված են քաղաքական գործիչներին կաշառելու փորձերի հետ։

Որպես մեծ կոռուպցիոն սկանդալի օրինակ զեկույցում նշվել է Բունդեսթագի պատգամավորներին կաշառելու Ադրբեջանի փորձը, որի նպատակն էր «բարելավել այդ երկրի իմիջը»։

Ռուսաստանը 136-րդն է և կիսում է այն Մալիի, Լիբերիայի և Անգոլայի հետ։

Հետխորհրդային երկներից ամենակոռումպացվածը, ըստ զեկույցի, Թուրքմենստանն է 13 միավորով, որը կիսում է 169-րդ տեղը Կոնգոյի և Բուրունդիի հետ։ Ամենալավ ցուցանիշն Էստոնիայինն է, որը միայն 3 միավորով է զիջում Գերմանիային։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---