ԿԲ նախագահ․ Ջրի և էլէներգիայի թանկացումը 1-1․5% կավելացնի տարեկան գնաճը

ԿԲ նախագահ․ Ջրի և էլէներգիայի թանկացումը 1-1․5% կավելացնի տարեկան գնաճը

PanARMENIAN.Net - Հայաստանում սննդամթերքի գներն աճել են մոտ 12 տոկոսով։ Այդ մասին հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ նշելով նաև գնաճի պատճառները՝ համաշխարհային շուկաներում արձանագրված գնաճ և սեզոնային որոշ ապրանքների թանկացում։

Նա հայտնել է նաև, որ ԿԲ-ն հաշվարկել է ջրի, էլեկտրաէներգիայի սակագների թանկացման ազդեցությունը՝ ընդհանուր գնաճի վրա։ Ջրի և էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության արդյունքում 2022-ին ակնկալվող գնաճը, ԿԲ գնահատականով, տարեկան կտրվածքով մոտ 0.6 տոկոս կկազմի, իսկ էլեկտրաէներգիայի թանկացմամբ պայմանավորված երկրորդային ազդեցությունները հաշվարկած՝ տարեկան գնաճը կմեծանա 1-1.5 տոկոսով, գրում է Aysor.am-ը։

«Ընդհանուր գնաճը, որը վերաբերում է կարգավորվող գներին, գնահատում ենք, որ կլինի մոտ 1-1.5 տոկոսի շրջանակում՝ տարեկան կտրվածքով։ Տարեկան գնաճը կավելանա 1-1.5 տոկոսով․ այդքան կլինի կարգավորվող գների ազդեցությունը մեր 2022-ի գնաճի վրա»,- պարզաբանել է ԿԲ նախագահը։

Մարտին Գալստյանը ներկայացրեl է 2021-ին գրանցված գնաճը՝ Հայաստանում գնաճը 7,7 տոկոս է, ԱՄՆ-ում տարին ավարտել են մոտ 7 տոկոս գնաճով, ՌԴ-ում գրանցվել է 8,4 տոկոս գնաճ, Վրաստանում գնաճը երկնիշ թվով են չափում։

ԿԲ նախագահի խոսքով՝ Հայաստանում տարեվերջին գնաճը կանխատեսածից ավելի քիչ է եղել՝ սեզոնային որոշ ապրանքների գների՝ բնականին մոտ մակարդակին վերադառնալու շնորհիվ։

«Տարեվերջին գնաճը 9,6 տոկոսից իջավ ոչ թե մեր կանխատեսած 8,4 տոկոսի, այլ ավելի ներքև։ Ակնկալել, որ այս տարվա ընթացքում սննդամթերքի գնաճը կկրկնի 2021 թվականի վարքագիծը, կարծում եմ, մեր բազային սցենարով այդպես չէ։ Մենք ակնկալում ենք, որ սննդամթերքի գներն ավելի նվազ տեմպերով են աճելու»,- ասել է Գալստյանը։

Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել էր, որ 2021-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 7.2%-ով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---