Մոնթեի նկարներով և նրա մասին գրառումներով էջերի արգելափակման հարցով ՄԻՊ-ը դիմել է Facebook-ին

Մոնթեի նկարներով և նրա մասին գրառումներով էջերի արգելափակման հարցով ՄԻՊ-ը դիմել է Facebook-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի նկարների և նրա վերաբերյալ գրառումների հրապարակումից հետո Facebook սոցիալական ցանցի օգտատերերի էջերի նկատմամբ կիրառվող արգելափակումների հետ կապված Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նամակ է ուղղել Facebook-ին։

«Հատուկ շեշտադրվել է, որ Facebook-ի այս քաղաքականությունը վնասում է սոցիալական մեդիայում խոսքի ազատությանը, առավել ևս այն պարագայում, երբ Մոնթեն մեր ժողովրդի համար հայրենասիրության և առաքինության, անձնուրացության օրինակ է համարվում»,-ասվում է ՄԻՊ աշխատակազմի հաղորդագրության մեջ։

Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել և Facebook-ին են ներկայացվել փաստեր, որ Մոնթեի մասին խոսվում է դպրոցական ու բուհական դասագրքերում:

Վերջին շրջանում հաճախակի են դարձել Մոնթե Մելքոնյանի նկարներով կա նրա մասին գրառումների պատճառով էջերի արգելափակումը Facebook սոցիալական ցանցում, որի մասին ավելի վաղ ահազանգել էր նաև Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---