ՀՀ-ում կորոնավիրուսի նոր դեպքերի հակառեկորդը թարմացվել է՝ 4388 վարակված

ՀՀ-ում կորոնավիրուսի նոր դեպքերի հակառեկորդը թարմացվել է՝ 4388 վարակված

PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 379,266-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 4388-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 8 դեպք է գրանցվել, 5-ը՝ կորոնավիրուսից և 3 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8065 դեպք կա, այլ պատճառով՝ 1543։

Ապաքինվել է ևս 2359 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 343,714 է։ Փաստացի բուժվողների թիվը 25,944 է։

Ընդհանուր առմամբ 2,754,131 թեստ է արվել, մեկ օրում` 9595։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---