Ստեփանակերտի մոտակայքում 12-րդ դարի խաչքարեր են գտել

Ստեփանակերտի մոտակայքում 12-րդ դարի խաչքարեր են գտել

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի շրջակայքում 12-րդ դարի խաչքարեր են հայտնաբերվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը։

«Օրերս մեզ է դիմել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դավիթ Հարությունյանը և ասել, որ Ստեփանակերտի շրջակա անտառներում մեծ խաչքարեր է տեսել։ Որոշեցինք Դավիթի հետ այցելել, պարզվեց, որ 12-րդ դարի այս խաչքարերը գրանցված չեն։

Շնորհակալություն ենք հայտնում Դավիթին, ով ոչ միայն ուղեկցեց, այլև օգնեց մեր աշխատանքներին»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---