Ռուսաստանցիներն ԱՄՆ ուսանողական և ակադեմիական վիզաներ կարող են ստանալ Երևանում

Ռուսաստանցիներն ԱՄՆ ուսանողական և ակադեմիական վիզաներ կարող են ստանալ Երևանում

PanARMENIAN.Net - Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունը, հյուպատոսական գործողությունների սահմանափկման կապակցությամբ, խորհուրդ է տվել այն ռուսաստանցիներին, որոնք ցանկանում են ուսանողական կամ ակադեմիական մուտքի արտոնագիր ստանալ, դիմել Երևանում ԱՄՆ դիվներկայացուցչություն, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նույն նպատակով ռուսաստանցիները կարող են դիմել նաև Ղազախստանում, ինչպես նաև Սերբիայում ԱՄՆ դեսպանություններ։

«Քանի որ հյուպատոսական գործողությունները Մոսկվայում խիստ սահմանափակված են, ԱՄՆ Պետական դեպարտամենտը ՌԴ քաղաքացիների համար ոչ իմիգրացիոն վիզաների դիմումների մշակման մի քանի կետ է նշանակել»,- ասվում է հայտարարության մեջ։

2021-ի օգոստոսի 1-ից Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունն աշխատում է վերջին 5 տարվա համար նվազագույն կազմով։ ԱՄՆ կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցներին և դիվանագետներին արտաքսելուն ի պատասխան, ՌԴ-ն սահմանափակել է ԱՄՆ դեսպանության կողմից ՌԴ և այլ երկրների քաղաքացիների աշխատանքի ընդունելու հնարավորությունը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---