Մարտունուց ևս մեկ աճյուն է տարհանվել

Մարտունուց ևս մեկ աճյուն է տարհանվել

PanARMENIAN.Net - ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները փետրվարի 10-ին հայտնաբերել և տարհանել են ևս մեկ աճյուն: Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Մարտունու շրջանում։

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարից հետո` 2020 թվականի նոյեմբերի 13-ից ի վեր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում՝ հաստատվել է ընդհանուր 1710 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---