ՀՀ-ն առաջատար է տարածաշրջանում EIU ժողովրդավարության վարկանիշում

ՀՀ-ն առաջատար է տարածաշրջանում EIU ժողովրդավարության վարկանիշում

PanARMENIAN.Net - Ժողովրդավարության վարկանիշում ՀՀ-ն առաջատար է տարածաշրջանում՝ զբաղեցնելով 89-րդ հորիզոնականը, 2 կետով առաջ անցնելով հարևան Վրաստանից (91-րդ հորիզոնական) և 52 կետով՝ Ադրբեջանից (141)։

2021-ին Հայաստանը 0.14 կետով բարելավել է իր ցուցանիշը 2020-ի համեմատ՝ ընդհանուր միավորը հասցնելով 5․49-ի։ Ըստ վարկանիշի, ՀՀ-ում և Վրաստանում՝ «հիբրիդային ռեժիմ է», իսկ Ադրբեջանում՝ «ավտորիտար»։

«2021-ի հուլիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունները ուժեղ հանրային մանդատ տվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին բողոքի ալիքից և դժգոհությունից հետո։ Փաշինյանի և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համոզիչ հաղթանակը որոշակի կայունություն բերեց 2020-ի Ադրբեջանի հետ պատերազմից և անկումից հետո։ Դա թույլ տվեց կառավարությանը շարունակել ժողովրդավարական բարեփոխումների իր ծրագիրը»,-ասվում է զեկույցում։

Հիբրիդային է նաև Թուրքիան, որը 103-րդն է, իսկ Իրանը՝ ավտորիտար (154-րդ տեղ)։

Ամենամյա վարկանիշը գնահատում է ժողովրդավարության վիճակը 167 երկրում 5 ցուցանիշի հիման վրա՝ ընտրական գործընթաց և բազմակարծություն, կառավարության գործունեություն, մասնակցություն քաղաքական կյանքին, ժողովրդավարական քաղաքական մշակույթ և քաղաքացիական ազատություններ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---