Կալիֆոռնիայի և Սյունիքի միջև «քույր-նահանգային հարաբերություններ» են հաստատվել

Կալիֆոռնիայի և Սյունիքի միջև «քույր-նահանգային հարաբերություններ» են հաստատվել

PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ին Կալիֆոռնիայի նահանգային Սենատն ընդունել է բանաձև, որով Կալիֆոռնիայի և ՀՀ Սյունիքի մարզի միջև հաստատվում են նահանգային-մարզային համագործակցության հարաբերություններ։ Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի 62 անդամ հանդես է եկել որպես հիշյալ բանաձևի համահեղինակ։ Բանաձևն ընդունվել է Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի ջանքերի արդյունքում։

Ընդունված բանաձևով Կալիֆոռնիան համերաշխություն է հայտնում ՀՀ Սյունիքի մարզին, դրանով նաև ենթադրվում է իրականացնել երկուստեք փոխշահավետ կրթական, տնտեսական և մշակութային փոխանակումներ, հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը։

Նշվում է, որ Սյունիքի շուրջը ներկայումս ստեղծված տարածաշրջանային լարված իրավիճակի պարագայում Կալիֆոռնիայի նահանգային Սենատի այս որոշումը կարևոր ազդակ է ինչպես Սյունիքի ժողովրդին, այնպես էլ միջազգային հանրությանը և ուղղակիորեն պայմանավորված է Սյունիքի նկատմամբ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի սպառնալիքներով։

«Այս որոշումը մեկ անգամ ևս ցուցում է այն վտանգներն ու սպառնալիքները, որոնց առջև կանգնած է Սյունիքի ժողովուրդը։ Կալիֆոռնիայի նման՝ տնտեսապես զարգացած նահանգի և Սյունիքի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների հաստատումը և հետագա նպատակադրված աշխատանքը կարող է էական ազդեցություն ունենալ նաև Սյունիքի սոցիալ-տնտեսական առաջընթացի ու տարածքային համաչափ զարգացման վրա՝ պարարտ հող ստեղծելով նաև ապակենտրոն համագործակցության համար Սյունիքի և Կալիֆոռնիայի տարբեր քաղաքների միջև»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---