Հարավկովկասյան երկաթուղին անցնում է թափանցիկ սակագնային դրույքների վրացական երկաթուղու հետ

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից վրացական երկաթուղու հետ համատեղ անցկացված աշխատանքների արդյունքում ապրիլի 1-ից 2009թ. Կարմիր Բլուր-Փոթի-Կարմիր Բլուր հաղորդակցությունում բարձված 20ft բեռնարկղների փոխադրման հաշվարկը կկատարվի թափանցիկ սակագնային դրույքով` 1 կոնտ-կմ համար 0,48 շվեց. ֆրանկ (~ 300 ԱՄՆ դոլլար) ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի տարածքում: Այդ մասին հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, որոշումն ընդունվել է արտահանման-ներկրման հաղորդակցությունում բեռնային հոսքի ներգրավման նպատակով` այդ թվում այլընտրանքային տրանսպորտից:

Հարավկովկասյան երկաթուղիե ՓԲԸ Ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետ Իլյա Կելպերիսը նշել է, որ սակագների իջեցումը թույլ կտա ավելացնել բեռնարկղային փոխադրումների ծավալները - կստեղծի կայուն հիմք` հարակից ճանապարհների հետ թափանցիկ աշխատանքների հետագա զարգացման համար: Սակագների իջեցումը նա- թույլ կտա ապահովել երկաթուղային բաղադրամասով թափանցիկությունը փոխադրման արժեքում` տրանսպորտային մի քանի միջոցների կիրառման ժամանակ, ավելացրել է նա:



«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 % դուստր ընկերությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն կառավարման է հանձնվել «ՀԿԵ» ՓԲԸ` համաձայն Կոնցեսիոն պայմանագրի, որը կնքվել է 2008 թ. փետրվարի 13-ին: Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` 20 տարի հետաձգման իրավունքով:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---