«Ռոսավիացիան» հորդորում է ՌԴ քաղաքացիներին արտերկրից վերադառնալ 3-րդ երկրներով, այդ թվում՝ ՀՀ-ով

«Ռոսավիացիան» հորդորում է ՌԴ քաղաքացիներին արտերկրից վերադառնալ 3-րդ երկրներով, այդ թվում՝ ՀՀ-ով

PanARMENIAN.Net - «Ռոսավիացիան» խորհուրդ է տալիս արտերկրում գտնվող ՌԴ քաղաքացիներին դիտարկել տուն վերադառնալու այլընտրանքային երթուղիներ, այդ թվում՝ ՀՀ տարածքով։

Առաջարկվում է օգտվել արտասահմանյան ավիաընկերությունների կոմերցիոն չվերթերից դեպի երրորդ երկրներ, որոնք չեն սահմանափակել ավիահաղորդակցությունը ՌԴ հետ, իսկ այնտեղից արդեն վերադառնալ ՌԴ ռուսական կամ այլ ավիաընկերությունների չվերթերով։ Որպես այդպիսի, երրորդ երկրներ նշված են Հայաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Կատարը, ԱՄԷ-ն, Թուրքիան, այլ երկրներ։

«Ռոսավիացիան» նաև հորդորում է ՌԴ քաղաքացիներին օգտվել մուլտիմոդալ հաղորդակցություններից՝ օդային և ցամաքային, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռոսավիացիան» նաև հայտնել է, որ դիտարկում է արտերկրից ռուսաստանցիների տարհանման հումանիտար չվերթերի կազմակերպման հնարավորությունը։ Խոսքն այն երկրների մասին է, որտեղ առավել շատ ՌԴ քաղաքացիներ կան։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։

Photo. Reuters
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---