Աճել է Հայաստանի ներդրումային գրավչությունը

PanARMENIAN.Net - «2008թ. արդյունքում ուղղակի ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ կազմել են 1,9 մլրդ դոլար»,-հաղորդել է Հայկական զարգացման գործակալության (ՀԶԳ) գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը «Գիտական հետազոտությունների առեւտրայնացումը» խորագրով սեմինարի ժամանակ: Նրա խոսքերով, 2006թ. համեմատությամբ օտարերկրյա ներդրումների ծավալն ավելացել է 3 անգամ, մասնավորապես, ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 500 մլն դոլար, իսկ այսօրվա դրությամբ նրանց ծավալը գերազանցում է մեկ միլիարդը:



Հարությունյանն ասել է, որ ուղղակի օտարերկրյա ներդրումների հիմնական մասը` 50 տոկոսը Ռուսաստանն է արել, որը Հայաստանի հիմնական գործընկերն է: «Հետաքրքիր ներդրումային ծրագրեր են Հայաստանում իրականացնում նաեւ Գերմանիան, Ֆրանսիան, Արգենտինան եւ այլ երկրներ»,-ասել է նա:



Ներդրողներին հետաքրքրող ոլորտներն ավանդաբար հեռահաղորդակցությունների, լեռնահանքային եւ սննդարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներն են:



Գործակալության տնօրենը տեղեկացրել է, որ Հայաստանում գործում է օտարերկրյա կապիտալով շուրջ 3,7 հազար ընկերություն: «Դա կարելի է դրական միտում համարել, քանի որ ներդրողները շարունակում են աշխատել համաշխարհային ճգնաժամի պայմաններում»,-հավելել է նա:



Հարությունյանը հաղորդել է, որ հաշվի առնելով հայկական շուկայի ծավալները, ուղղակի օտարերկրյա ներդրումները հիմնականում կողմնորոշված են արտահանման: «Ներդրողները փորձում են նոր շուկաներ գտնել իրենց արտադրանքի իրացման համար»,-ասել է նա: Իր կողմից, գործակալությունը իր նպաստն է բերում Հայաստանի կառավարությանը, որը նպատակ է հետապնդում սպառման նոր շուկաներ տրամադրել այդ ընկերություններին:



Այդ կապակցությամբ գործակալության տնօրենը կարեւորել է ազատ առեւտրի ռեժիմը, որը գործում է ԱՊՀ երկրների հետ, Հայաստանի անդամակցությունը ԱՀԿ-ին, ինչպես նաեւ ԵՄ երկրներից վերջերս ստացված հնարավորությունը` GPS+ ազատ ռեժիմը կիրառել տեղական արտադրության ապրանքների համար: «Եթե միավորենք բոլոր այդ հնարավորությունները, ապա հայ արտադրողները շուրջ 1 մլրդ մարդ կազմող սպառողական շուկա ունեն»,-ասել է Հարությունյանը:



Հայաստանի ներդրումային գրավչության ավելացմանն, ըստ Հարությունյանի, կնպաստեն երկրի տնտեսական զարգացման գործում գրանցված հաջողությունները, մասնավորապես, Հայաստանի ՀՆԱ-ի միջին աճը տարեկան կազմում է 8-10 տոկոս, իսկ 2008 թվականի արդյունքում ՀՆԱ-ն կազմեց 9,8 մլրդ դոլար, հաշվետու ժամանակաշրջանում աճել են Հայաստանի պետբյուջեի եկամուտներն, ինչը բացատրվում է հարկային եւ մաքսային վարչարարության բարելավմամբ, ինչպես նաեւ գործարար հնարավորությունների ընդլայնմամբ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---