Արցախում ակցիա կանցկացվի՝ ի պաշտպանություն Դոնեցկի ու Լուգանսկի անկախության ճանաչման

Արցախում ակցիա կանցկացվի՝ ի պաշտպանություն Դոնեցկի ու Լուգանսկի անկախության ճանաչման

PanARMENIAN.Net - Մարտի 5-ին Արցախում տեղի կունենա խաղաղ ակցիա ի պաշտպանություն Դոնեցկի Ժողովրդական և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների ճանաչման իրավունքի: Ակցիան կազմակերպում է ԱՀ «Արդարություն» կուսակցության երիտասարդական թևը։

Հավաքը կկայանա ժամը 13:00-ին՝ «Մենք ենք մեր սարերը» (տատիկ - պապիկ) հուշահամալիրի հարակից տարածքում։

Փետրվարի 21-ի երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչման մասին։ Նա հանձնարարել է ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ ապահովել խաղաղության պահպանումն այդ շրջաններում, իսկ ԱԳՆ-ին՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատել հանրապետությունների հետ և բանակցել բարեկամության պայմանագրեր կնքելու շուրջ։

ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն անկախության մասին հայտարարել էին դեռևս 2014-ին, երբ Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում զինված հակամարտություն սկսվեց։ Ավելի ուշ հանրապետությունները Ուկրաինայից անկախանալու վերաբերյալ հանրաքվեներ են անցկացրել, որոնց արդյունքները Ուկրաինան, ԱՄՆ-ն Եվրոպայի և մի շարք այլ երկրներ չեն ընդունել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---