ԳՇ պետի ժպ․ Բանակը քաղաքականացված չի եղել և չի էլ լինի

ԳՇ պետի ժպ․ Բանակը քաղաքականացված չի եղել և չի էլ լինի

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար

Կամո Քոչունցը Եռաբլուրում, ուր այցելել էր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ, ասել է, որ բանակը քաղաքականացված չի եղել և չի էլ լինի։

Նա այդպես է պատասխանել հարցին, թե արդյո՞ք բանակը չի քաղաքականացվի, եթե առաջարկվող նոր օրինագծի համաձայն ԶՈւ Գլխավոր շտաբի պետը դառնա պաշտպանության նախարարի տեղակալ, հայտնում է «Փաստինֆոն»։

«Բանակը քաղաքականացված չի եղել և չի էլ լինի», - ասել է նա՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի։

Արտակ Դավթյանն ազատվել է ԳՇ պետի պաշտոնից։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները դրվել են զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցի վրա:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ-ում անդրադառնալով հարցին, թե արդյոք վտանգ չի տեսնում Եվրասիական տարածաշրջանում ստեղծված իրավիճակում ԳՇ-ում մեծ փոփոխությունների առումով, ասել էր, որ որևէ վտանգ սրանով չեն բերել ու չեն պատրաստվում բերել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---