Բիշքեկում Դինքի սպանության մեջ կասկածվող է ձերբակալվել

Բիշքեկում  Դինքի սպանության մեջ կասկածվող է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Բիշքեկում ձերբակալվել է հայտնի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով որպես կասկածյալ անցնող Թուրքիայի քաղաքացի, որը հետախուզման մեջ էր։

Ձերբակալված Ա․Ի.-ն 38 տարեկան է, նա օգտագործել է կեղծ անձնագիր ու վարորդական վկայական, հայտնում է 24.kg-ն Ղրղզստանի ՆԳՆ վրա հղումով։

Պարզվել է նաև, որ նա հետախուզվում է Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից 2007թ․ի վեր։ Թուրքիայի քաղաքացին մեղադրվում է նաև այլ ծանր հանցագործությունների կատարման համար, այդ թվում նաև հանցագործությունների կազմակերպման, հրազենի ապօրինի պահման համար։

Հրանտ Դինքը պոլսահայ լրագրող էր, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայի մտավորականերից մեկը, որը հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով։ Հայոց ցեղասպանության հարցում, հակադրվելով Թուրքիայի պաշտոնական տեսակետին, Դինքը բազմիցս հալածվել է. 2005 թ. դատապարտվել է 6-ամսյա պայմանական բանտարկության։

Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու՛ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա:

Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսվել է 2007 թվականի հուլիսի 2-ին Ստամբուլում։ 18 մարդու, ովքեր կապ են ունեցել Դինքի սպանության հետ, մեղադրանք է առաջադրվել ծանր հանցագործությունների Ստամբուլի No 14 դատարանում[76]։ Քանի որ գլխավոր մեղադրյալ Օգյուն Սամաստը 18 տարեկան է եղել, դատավարությունը փակ է անցել։20112. Նա դատապարտվել է 22 տարի և 10 ամիս ազատազրկման, որը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---