Աշխարհագրական դիրքն ու էժան աշխատուժը խթան են Հայաստանում ներդրումների համար 1 ապրիլի 2009 - 20:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շահավետ աշխարհագրական դիրքը, ինչպես նաեւ այն, որ նա մոտ է ԱՊՀ եւ Միջին Ասիայի երկրների շուկաներին, կարող են բարենպաստ գործոն հանդիսանալ օտարերկրյա ներդրումների ներգրավման համար: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Հայկական զարգացման գործակալության (ՀԶԳ) գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը «Գիտական հետազոտությունների առեւտրայնացումը» խորագրով սեմինարի ժամանակ: «ԱՊՀ-ի եւ Միջին Ասիայի շուկաներն այժմ համարվում են առավել գրավիչ ներդրողների համար, քանի որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն այդ չափով չի անդրադարձել այդ երկրների վրա, որքան շատ զարգացած երկրների»,-ասել է նա: ՀԶԳ տնօրենը նշել է, որ Հայաստանում ներդրողների համար կարող են հետաքրքրություն ներկայացնել գործող հասարակ եւ պարզեցված ռեժիմները տաբեր երկրների հետ առեւտրում: «Հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը լրացուցիչ խթան կհանդիսանա տնտեսության մեջ արտերկրյա ներդրումների ներհոսքի համար»,-ասել է Հարությունյանը: Բացի այդ, Հարությունյանը հավելել է, որ էժան եւ որակյալ աշխատուժի առկայությունը Հայաստանում եւս կարող է լրացուցիչ ներդրումների խթան հանդիսանալ: Ըստ Հարությունյանի, հայկական աշխատուժի առանձնահատկությունը նրա համեմատաբար երիստասարդ տարիքն է` երկրում աշխատուժի միջին տարիքը 17-59 տարեկանն է: Հայաստանում շուրջ 50 բուհ է գործում, որտեղ ուսանողների ընդհանուր քանակը մոտ 77 000 է, այդ թվում` 8 օտարերկրյա բուհ: Ըստ մասնագետների գնահատականների, հայկական աշխատուժի 70 տոկոսը համապատասխան որակավորում ունի, 27 տոկոսը` մասնակի որակավորում, իսկ 4 տոկոսը` որակավորում չունի: Ըստ ՀԶԳ-ի տվյալների, Հայաստանի տնտեսության մեջ ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը 2008 թվականին կազմել է 1,9 մլրդ դոլար: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մարուքյան․ Ի՞նչ է եղել, որ Փաշինյանը Պուտինին խնդրել է` ՌԴ զորքերը մնան Թուրքիայի և Իրանի սահմանին Ըստ նրա՝ երկրի ներսում ասում են՝ ԵՄ ենք գնում, մյուս կողմից Պուտինին խնդրում են, որ ռուսները մնան Թուրքիայի ու Իրանի հետ սահմանին Բորգն Ադրբեջանում կոչ է արել Երևանին և Բաքվին շարունակել բանակցությունները Նա նաև ողջունել է սահմանազատման գործընթացի մեկնարկը Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուսաբանող լրագրողին Ըստ որոշ տեղեկությունների, նա ոտքի վնասվածք է ստացել, ԲԿ–ում է Պատել. ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է Նա նաև հավելել է, որ Ալմաթիում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ այլ թարմացումներ չունի |