ԱՀ ԱԱԾ․ Ադրբեջանցիները խոչընդոտում են գազատարի վթարի վայրում աշխատանքներին

ԱՀ ԱԱԾ․ Ադրբեջանցիները խոչընդոտում են գազատարի վթարի վայրում աշխատանքներին

PanARMENIAN.Net - Մարտի լույս 8-ի գիշերը, ժամը 01:00-ի սահմաններում, Հայաստանից Արցախ մատակարարվող գազի խողովակաշարում Շուշիի շրջանի հատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով խափանվել է ամբողջ Արցախի գազամատակարարումը:

Ադրբեջանական կողմը խոչընդոտներ է հարուցում «Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետների կողմից վթարի վայրում վթարավերականգնողական աշխատանքների կատարմանը, հայտնում է ԱՀ ԱԱԾ-ն։

ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից նույնպես միջոցներ են ձեռնարկվում խափանման պատճառները պարզելու, այդ թվում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հնարավոր դիվերսիոն կամ վնասարար դրսևորումները և հանցավոր արարքները վեր հանելու ուղղությամբ:

ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ տեղեկացված է, որ մինչ այս պահը դեռ վերականգնված չէ Հայաստանից Արցախ գազի մատակարարումը և խստորեն դատապարտել «առանց այդ էլ բարդ հումանիտար իրավիճակի կանխամտածված սրման այս գործելակերպը»։

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, Տելեգրամի ալիքում անդրադառնալով Արցախում վթարի հետևանքով գազամատակարարման դադարեցմանը, նշել է, որ դա հումանիտար լուրջ խնդիրներ կարող է առաջացնել, քանի որ ադրբեջանցիները թույլ չեն տալիս, որ գազատարի վթարը վերացվի և գազամատակարարումն Արցախում վերականգնվի։

«Արցախում գազի վթարի առնչությամբ այս պահին կա առնվազն 4 հաստատված փաստ՝ 1) Արցախի Հանրապետության ամբողջ տարածքը զրկված է գազից այսօր գիշերվանից՝ ժամը 1-ից սկսած.

2) վթարը Շուշիի շրջանի այն հատվածում է, որն ադրբեջանական վերահսկողության ներքո է.

3) ադրբեջանական կողմը խոչընդոտում է և թույլ չի տալիս, որպեսզի «Արցախգազ» ընկերության մասնագետները վերացնեն վթարն ու վերականգնեն գազամատակարարումը.

4) ադրբեջանական կողմը չի տրամադրում որևէ բացատրություն գազամատակարարման դադարեցման կամ վթարի պատճառների մասին»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է նաև, որ ադրբեջանական զինված ծառայողների կողմից գազամատակարարման վերականգնման աշխատանքների խոչընդոտումը և բացատրություններ չտրամադրելն ակնհայտ նշանակում է հանցավոր դիտավորություն, ահաբեկչական արարք 100,000-ից ավելի մարդու նկատմամբ:

Ավելի վաղ Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» դաշինքի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Փաստինֆոյին» հետ զրույցում ասել էր, որ մարտի լույս 8-ի գիշերը Շուշիի հարևանությամբ գտնվող անտառածածկ տարածքներից ուժեղ պայթյուններ լսվեցին, որից հետո Արցախում գազամատակարարումն անջատվեց։ Հետո պարզեցինք, որ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում գազատար է պայթեցվել ու մինչ այս պահը թշնամին թույլ չի տալիս, անգամ ռուս խաղապահներին՝ մոտենալ ու հասկանալ ինչո՞ւմն է խնդիրրը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---