Անկարան գոհ է Միրզոյանի՝ Անթալիայի ֆորումին մասնակցելու որոշումից

Անկարան գոհ է Միրզոյանի՝ Անթալիայի ֆորումին մասնակցելու որոշումից

PanARMENIAN.Net - Թուքիայի ԱԳՆ-ին արված գրավոր հարցմանն ի պատասխան երկրի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը հայտնել է, որ պաշտոնական Անկարան գոհունակությամբ է ընդունել Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու որոշումը։

Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում հրապարակված Բիլգիչի պատասխանի մեջ մասնավորապես ասվում է․ «Գոհունակությամբ է ընդունվել Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունն առ այն, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որն անցկացվելու է 2022թ․ մարտի 11-13-ը», գրում է Еrmenihaber-ը։

Նշվում է, որ նմանատիպ փոխադարձ քայլերը կնպաստեն երկու երկրների միջև երկխոսության աճին և հարաբերությունների լիարժեք կարգավորման նպատակին ուղղված խորհրդակցություններին, որոնք կամրապնդեն փոխվստահությունը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որը կայանալու է մարտի 11-13-ին։

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել հունվարի 14-ին։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական էին անվանել։ «Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասվում էր հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---